Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը

2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը վառեց Արցախի ադրբեջանացման կանաչ լույսը
19.10.2024 | 16:31

ՈՒղիղ չորս տարի առաջ ՌԴ նախագահ Վ.Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը նրա համար «անհասկանալի» պատճառներով հայ գործընկերները մերժեցին»։

Ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց հոկտեմբերի 19-ի արյունալի ու աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին, որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականները, իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես

«5+2» տարբերակին։

Այսինքն ՝հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին թշնամուն հանձնելու հարց չի եղել։

Ավելին.հոկտեմբերի 19-ին արդեն Փաշինյանի համար պարզ էր ,որ պատերազմը դեպի պարտություն է գնում ։

ՈՒ այսքանից հետո նա մերժել է պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։

Ո՞րն էր շարժառիթը։

Սա քաոսայն կառավարման, թե՞ դավադրության արդյունք էր։

Եվս մեկ անգամ պնդում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո բոլոր մարդկային ու տարածքային կորուստներն ուղիղ կապիտուլյացիայի սիմվոլի խղճին են։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հ.Գ.

Հիշեցնեմ, որ 2020-ի հոկտեմբերի 12-ին ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել ապագա կապիտուլյացիայի սիմվոլին, որ դիմի և խնդրի մեր ռազմավարական դաշնակցին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար։

Դիտվել է՝ 26299

Մեկնաբանություններ